ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏՄՊՊՀ անդամների թեկնածուները հանդիպել են պատգամավորների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների ներկայացուցիչները հանդիպել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների թեկնածուներ Կարեն Սեդրակյանի եւ Էդգար Ճաղարյանի հետ:

Թեկնածուներն օրենսդիրներին են ներկայացրել իրենց կենսագրություններն ու աշխատանքային ուղիները, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին:

Նրանք մանրամասնել են, թե ինչպես են աշխատելու այդ ինքնավար մարմնում, եթե արժանանան պատգամավորների հավանությանը:

Կարեն Սեդրակյանն ու Էդգար Ճաղարյանը պատասխանել են պատգամավորների բազմաբնույթ հարցերին:

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամների պաշտոններում ընտրվելու համար Կարեն Սեդրակյանի եւ Էդգար Ճաղարյանի թեկնածություններն առաջարկել է ՀՀ վարչապետը:

Նրանց ընտրության հարցը նախատեսվում է քննարկել հունիսի 28-ին հրավիրված ԱԺ արտահերթ նստաշրջանում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular