ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսների «դեղին քարտը»՝ Նիկոլ Փաշինյանին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
Երեկ ԵԽԽՎ-ում Ռուսաստանի վերադարձի եւ ձայնի իրավունքի վերականգմանը վերաբերող բանաձեւին ՀՀ պատվիրակության անդամներից ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը դեմ էր քվեարկել, իսկ նույն հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես իգիթյանը չէր մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ երկուսն էլ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ են, ինչն էլ ավելի ուշագրավ է դարձնում՝ ՌԴ-ին ԵԽԽՎ «ընտանիք» վերադարձնելուն դեմ քվեարկելը, հատկապես ռազմավարական դաշնակիցների հետ փայլուն հարաբերությունների մասին վարչապետի՝ պարբերաբար հնչող «կենացների» ֆոնին:
 
Այս պատմության ողջ զավեշտը կայանում է նրանում, որ դեպքից հետո՝ այսօր՝ Ռուբինյանը շտապել է բացատրություն տալ, պնդելով, որ իր քվեն տեխնիկական պատճառով էր գրանցվել դեմ, իսկ անձամբ ինքը պատրաստվում էր «հոգով և սրտով» կողմ քվեարկել: Իրականությունն իհարկե այլ էր. ըստ էության, Ռուբինյանը փորձել է հերթական առիթն օգտագործել իր  պրո-արևմտյան  «սկզբունքային տղայի» կեցվածքը ևս մեկ անգամ ընդգծելու համար, Իգիթյանն էլ այս հարցում չի ցանկացել հետ մնալ իր երիտասարդ գործընկերոջից, սակայն առիթը, ինչպես ասում են՝ սխալ էր ընտրված:
 
Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ռուբինյանի և իր գործընկերոջ նման պահվածքը զայրացրել է ռուսներին, որոնք էլ շտապել են «պարզաբանում պահանջող հայացք» գցել Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ: Արդյունքում բավական կոշտ և տհաճ զրույց է տեղի ունեցել վարչապետի և իր երկու թիմակիցների միջև, հետևանքն էլ՝ Ռուբինյանի՝ ուշացումով հնչած բավական սյուռ պարզաբանումն է, որը, ըստ էության, բավարար չի եղել, և ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության ղեկավարը որոշել է մեղայական հայտարարությանը վրադիր կազմակերպել նաև ռուսների հետ «մերձեցման երեկո»:
 
Մնում է հուսալ, որ ՀՀ-ն ներկայացնող միջազգային պատվիրակությունների և հատկապես այդ պատվիրակությունների երիտասարդ և անփորձ ղեկավարների համար Ռուբինյանի պատահական «վրիպումը» լավ դաս կլինի, և նրանք ի վերջո կգիտակցեն միջազգային բարձր ամբիոններում իրենց կատարած քայլերի կշիռը, հետևանքներն ու գինը:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular