ՌԴ-ում ադրբեջանուհին մեղադրվում է ամուսնու երկու տարեկան դստեր դաժան սպանության մեջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Իվանավո քաղաքում ադրբեջանուհի է ձերբակալվել, որը կասկածվում է 2-ամյա Յանայի առեւանգման եւ սպանության մեջ:
Ճշտված տվյալների համաձայն, կինը 24 տարեկան է, հաղորդում է ԱՊԱ-ն՝ վկայակոչելով ivday.ru-ն: Ադրբեջանցի կինը չի ընդունում մեղքը. «Ես ոչինչ չեն արել, ոչ մի հանցագործություն»,-նրա խոսքն է ներկայացրել թարգմանչուհին:
Գուլհար Շարալիեւան պնդում է, որ եղել է տանը, եւ իրեն ձերբակալալ են, երբ 15 րոպեով դուրս է եկել խանութ:
Դիտարկմանը, թե տեսակցիկները ֆիքսել են աղջկա, որը շատ նման է իրեն եւ նույն հագուստով է, կինն արձագանքել է. «Միայն ես չէ, որ ունեմ նման հագուստ, կարող է մեկ ուրիշն էլ ունենալ»:
Լրագրողները հարցրել են, թե չի՞ ցանկանում ցավակցել երեխայի ծնողներին, Շարալիեւան պատասխանել է. «Վատ է, ես էլ երեխաներ ունեմ»:
Քննության վարկածով, Շարալիեւան առեւանգել եւ դաժանաբար սպանել է երկու տարեկան աղջնակին, որը, ինչպես ենթադրվում է, իր ամուսնու արտամուսնական կապից ծնված դուստրն էր: