Փոխարժեք՝
476.3
$
535
7.61

Նուրսուլթան Նազարբաևը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է Արմեն Սարգսյանին

 

 Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Ինչպես  տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում մասնավորապես ասվում է.

«Ստանձնելով Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնը՝ Դուք հսկայական աշխատանք եք տանում երկրի կայուն զարգացման ու միջազգային հեղինակության ամրապնդման ուղղությամբ:

Վստահ եմ, որ Ձեր կողմից իրականացվող քաղաքականությունը լիարժեքորեն կբացահայտի փոխգործակցության ներուժը և մեր երկրների միջև քաղաքական, սոցիալ-տնտեսական, գիտատեխնիկական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության հնարավորությունները կյանքի կկոչվեն»:

Ղազախստանի առաջին նախագահն Արմեն Սարգսյանին մաղթել է քաջառողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում:

website by Sargssyan