Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

«Բանանցի» բժիշկը փրկել է հյուրանոցի աշխատակցի կյանքը

Ինչպես արդեն տեղեկացրել էինք «Բանանց» ՖԱ-ն ուսումնամարզական հավաք է անցկացնում Կարթեփե քաղաքում: Թիմը հանգրվանել է ծովի մակարդակից մոտ 1500 մետր բարձրության վրա՝ լեռան գագաթին գտնվող «Green Park Resort» հյուրանոցում:

Ցանկանում ենք Ձեզ տեղեկացնել այսօր հյուրանոցում տեղի ունեցած պատահարի մասին: Հյուրանոցի աշխատակիցներից մեկը անհաջող սայթաքման արդյունքում ստացել էր գանգուղեղային բաց վնասվածք, ձեռքի և դաստակի շրջանում բազմաթիվ կտրվածքներ և կորցրել էր գիտակցությունը:

«Բանանց» ՖԱ-ի գլխավոր բժիշկ Արսեն Համբարյանը՝ հավատարիմ մնալով բժշկի բարձր առաքելությանը, առանց ժամանակ կորցնելու տուժածին ցույց տվեց առաջին բուժօգնություն, դադարեցրեց արյունահոսությունը, բերեց գիտակցության, ինչից հետո միայն հյուրանոցի աշխատակիցը տեղափոխվեց մոտակա քաղաքի հիվանդանոց:

Ցանկանւմ ենք շնորհակալություն հայտնել Արսեն Համբարյանին տուժածի կյանքը փրկելու, իր կատարած մարդասիրական քայլի և ցուցաբերած բարձր պրոֆեսիոնալիզմի համար:

Տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը
 
 
 
website by Sargssyan