ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մեծ Բրիտանիայում հարյուրավոր փախստական երեխաներ են անհետացել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Մեծ Բրիտանիայի տարածքում կորել են հարյուրավոր փախստական երեխաներ, որոնք Միացյալ Թագավորություն են ժամանել առանց մեծերի ուղեկցության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել Է The Independent-ը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարարության տվյալները:

Ընդհանուր առմամբ իշխանությունները տեղեկատվություն չունեն 360 փախստական երեխաների գտնվելու վայրի վերաբերյալ: Նրանցից 200-ից ավելին կապի մեջ չի մտնում արդեն երկու տարուց ավելի:

Ինչպես նշում Է հրատարակությունը, երկյուղներ կան, որ անչափահասները կարող են դառնել ստրկավաճառների զոհեր կամ ենթարկվել բռնության: Երեխաների անհետացման պատճառներից մեկն Էլ կարող Է դառնալ հոգեբանական ցնցումները, սթրեսը, իշխանությունների նկատմամբ անվստահությունը, ինչպես նաեւ արտաքսման ենթարկվելու վախը:

Վերջին հինգ տարվա ընթացքում առանց ծնողների կամ խնամակալների Մեծ Բրիտանիա են ժամանել 9287 անչափահասներ: Նրանց մեծ մասին տեղավորել են մանկատներում կամ ընտանիքներում:

Անգլիայում երեխաների իրավունքների հարցերով լիազոր Աննա Լոնգֆիլդը հորդորել Է կառավարությանը՝ անհապաղ զբաղվել կորած երեխաների որոնմամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular