ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔԿՀ-ներից առգրավվել են դեղապատիճներ եւ բջջային հեռախոս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 

Հունիսի 20-ին՝ ժամը 15:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներն առգրավել են դատապարտյալ Պ. Կ.-ի անվամբ քաղաքացի Ա. Վ.-ի կողմից բերված, գործարանային փաթեթավորում եւ որեւէ գրառում չունեցող 13 հատ փոքր եւ 4 հատ մեծ, կապույտ դեղապատիճներ, որոնց ծագումը պարզելու նպատակով նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ բացի այդ, հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, խցերից մեկում իրականացված խուզարկությամբ անջատիչի հետեւի թաքստոցից հայտնաբերել էին սմարթ ժամացույց եւ մեկ ականջակալ։

Հայտնաբերվածներն առգրավվել են, դեպքերի առթիվ նախապատրաստվում են նյութեր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular