Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Բասկետբոլի Հայաստանի հավաքականի 3 անդամ ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից

 

ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել բասկետբոլի Հայաստանի  ազգային հավաքականի երեք անդամների՝ 27-ամյա Րյան Ջամար Բոաթրայթին, 26-ամյա Ալբերտ Նիկոլայի Թադևոսյանին և 27-ամյա Արթուր Էդուարդի Խաչատուրյանին:

Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանց  կառավարության որոշմամբ տարկետում է տրվել մինչև 2019 թվականի ամառային զորակոչը։ Քանի որ նրանց 27 տարին լրանում է 2019 թվականին, հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել նրանց ազատել շարքային կազմի պարտադիր զինծառայությունից։

«Այս բասկետբոլիստները հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքական թիմում, աչքի են ընկնում արդյունավետ խաղով, և ՀՀ սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը կարևորում է բասկետբոլի Հայաստանի հավաքականի կազմում նրանց մասնակցությունը Եվրոպայի առաջնության ընտրական խաղերին»,- ասված է հիմնավորման մեջ։

Նրանք երեքն էլ հաշվառված են Երևանի Կենտրոն վարչական շրջանի տարածքային զինվորական կոմիսարիատում:

website by Sargssyan