Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Խաչանովը քառորդ եզրափակչում է, դել Պոտրոն հրաժարվեց պայքարից

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը շարունակում է հաջող ելույթները գերմանական Հալլե քաղաքի միջազգային մրցաշարում:

Հալլեի ATP 500 մրցաշարի տղամարդկանց մենախաղի երկրորդ շրջանում Խաչանովը մրցեց Գերմանիան ներկայացնող Լենարդ Շտրուֆի հետ և հաղթեց երկու սեթերում 6:3, 3:6, 6:4 հաշվով: Խաչանովը դուրս եկավ մրցաշարի քառորդ եզրափակիչ:

Տղամարդկանց մրցաշարի հետագա պայքարից հրաժարվեց աշխարհի նախկին երրորդ ռակետ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Խուան Մարտին դել Պոտրոն, ով վնասվածք է ստացել:

website by Sargssyan