ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի և Իրանի փաստաբանների պալատների նախագահները մասնագիտական քննարկումներ կանցկացնեն

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը և ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին Երևանում կայացած հանդիպմանը ձեռք են բերել հունիսի 20-ին մասնագիտական քննարկումներ ծավալելու պայմանավորվածություն։

Ինչպես տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատի մամուլի ծառայությունից, Իրանի Իսլամական Հանրապետության փաստաբանների պալատի պատվիրակությունը հունիսի 19-23-ը հյուրընկալվում է ՀՀ փաստաբանների պալատում:https://www.youtube.com/watch?v=BkBniURGB6Y&t=4s

Պատվիրակության կազմում են ԻԻՀ փաստաբանների պալատի նախագահ Իսա Ամինին, Պալատի նախագահի տեղակալ Ջաֆար Քուշան և ԻԻՀ փաստաբանների պալատի իրավական աջակցության վարչության պետ Հոսեյն Մոհամադը: Պատվիրակության հետ Փաստաբանների պալատ է այցելել ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան նորին գերազանցություն Սեյեդ Քազեմ Սաջջադը:

Հունիսի 19-ին հայ գործընկերների հետ հանդիպման ընթացքում հայ և իրանցի գործընկերները միմյանց ներկայացրել են իրենց կառույցները:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ փաստաբաների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը նշել է. «Հուսով եմ մեր շփումները կնպաստեն փորձի փոխանակմանը: Փաստաբանի գործն, անկախ ազգությունից և պետության տարածքներից, միևնույնն է: Մենք կոչված ենք մարդկանց իրավունքները պաշտպանել, իսկ պետությունն էլ մեզ համար պայմաններ է ստեղծում, որպեսզի այդ գործունեությունն իրակացնենք: Չնայած որ շատ հաճախ հենց պետական մարմիններից ենք պաշտպանում քաղաքացիներին»:

Իրանի դեսպանը իր պատասխան խոսքում հայտնել է. «Այս այցը շատ կարևոր էր մեզ համար և ես էլ, առիթը պատեհ համարելով, մեր պատվիրակության հետ ցանկացա այցելել ձեզ: Վստահ եմ՝ մեր համագործակցության սկիզբը մեր երկու երկրների ժողովուրդների համար շատ մեծ դեր է ունենալու»:

Իրանի փաստաբանների պալատի նախագահը ողջույնի իր խոսքում նշել է, որ ինքը իր տանն է գտնվում, որովհետև ցանկացած երկրում, որտեղ էլ որ լինի փաստաբանն, այդ երկրի փաստաբաննների պալատ այցելելով, գտնվում է իր տանը:

Իրանի փաստաբանների պալատի նախագահի խոսքով՝ փաստաբանությունը Իրանում ունի 111 տարվա պատմություն: 1953 թվականից Իրանի փաստաբանների պալատը աշխատում է ազատ և կախվածություն չունի ոչ մեկից:

Իսա Ամինիի խոսքով՝ Իրանի փաստաբանների պալատի նախագահի պաշտոնը հավասարեցված է գլխավոր դատախազի պաշտոնին:

Երկու կողմերն ընդհանուր դրույթներով ներկայացրել են իրենց կառույցները։ Ավարտին իրանցի գործընկերները շրջայց են կատարել ՀՀ փաստաբանների պալատի շենքում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular