ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հարկվելու են հարուստները. ինչի՞ց են բողոքում. իմքայլական պատգամավոր

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Արդեն տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի դիմաց Ահազանգ նախաձեռնության անդամները ակցիա ոն իրականացնում ընդդեմ համահարթ հարկման։

Լրագրողների հետ զրույցում Աժ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ և «Իմ քայլը» խմբակցության անդամ Հայկ Գևորգյանն ասաց, որ բանակցություններ չեն վարելու խմբի հետ, քանի որ պատգամավորի խոսքով՝ նախաձեռնության անդամները նախագծի ամբողջ փաթեթից վերցրել են մի հատված և փորձում են տպավորություն ստեղծել, թե հանրությունը դեմ է դրան։ Պատգամավորը պարզաբանեց, որ հարկվելու են հարուստները, թե ինչից են բողոքում ակցիայի մասնակիցները՝ պարզ չէ։ «Նախագծում առանցքային որևէ փոփոխություն չի եղել։ Գրավատների և փոխանակման կետերի հարկումը նախատեսվածից շատ ավելի ցածր է լինելու։ Կարծում եմ՝ դրական փոփոխություններ կլինեն փոքր բիզնեսի համար։ Այնպես որ, խորհուրդ կտամ բոլորին՝ սպասել և ըմբոշխնել արդյունքները»:

Հարցին, թե արդյոք կա՞ն հաշվարկներ, որոնց արդյունքում պարզ է դառնում, թե քանի մարդ և որքան է շահելու համահարթ հարկման արդյունքում։ Պատգամավորն ասաց, որ նման հաշվարկներ կատարվել են, սակայն այս պահին ձեռքի տակ չունի դրանք։

Գևորգյանն ընդգծեց, որ այս նախագծով հարկվում է ոչ թե շահութահարկը, այլ աշխատավարձերը։ Հարցին, թե արդյո՞ք հնարավոր է որոշ ժամանակ անց կրկին վերադառնալ պրոգրեսիվ հարկման, պատգամավորն ասաց. «Պրոգրեսիվի հետ գալու տարբերակը քննարկվում է այն ֆոնի վրա, երբ մենք քննարկում ենք ամբողջ եկամուտները, ունեցվածքը համատարած, ամբողջ ժողովրդի վրա հաշվառելուց հետո։ Մենք սա եկամտային հարկ ենք ասում, բայց սա եկամտահարկ չէ, սա հարկ է աշխատավարձից։ Եկամուտը չի հարկվում, հարկվում է աշխատավարձը։ Մենք գնում ենք նրան, որ համատարաձ հայտարարագրում արվի՝ գույքի, ունեցվածքի, ծախսերի և այլն։ Այդ ժամանակ կարող է լինի և՛ պրոգրեսիվ, և՛ համահարթ»։

Ասպրամ Փարսադանյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular