Ահաբեկչությունների շարք՝ Սիրիայում. կա 16 զոհ, 40 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍիրիայի տարբեր շրջաններում մի շարք ահաբեկչությունների զոհ է դարձել 16 մարդ, ավելի քան 40 մարդ վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է Սիրիայի պետական SANA գործակալությունը։
Այսօր պայթյուններ են որոտացել Սիրիայի արևմուտքում՝ Տարտուս քաղաքի մուտքի մոտ, Հոմս քաղաքում և Դամասկոսից ոչ հեռու՝ Սաբուրա անցակետի մոտ։
Պայթյունների պատասխանատվությունը դեռևս ոչ ոք չի ստանձնել։