Հայերեն
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարաջանովին նվիրված Ռոտերդամի փառատոնի ծրագիրը կներկայացվի նաև Հայաստանում

ՄՇԱԿՈՒՅԹ

Այս տարի Ռոտերդամի միջազգային 48-րդ կինոփառատոնի առանցքային ծրագրերից էր «Կինոյի տաճարը», որը նվիրված էր հայազգի աշխարհահռչակ ռեժիսոր Սերգեյ Փարաջանովին։

Փառատոնին ներկայացվել էր Փարաջանովի «Նռան գույնի» ֆիլմից դուրս մնացած թվայնացված կադրերը ինստալյացիայի միջոցով։ Նույն ցուցադրությունը  Հայաստանի Ազգային կինոկենտրոնը կազմակերպելու է  Հայաստանում։

Մի քանի լրատվամիջոցների հետ հանդիպմանը Ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանն ասաց, որ ցուցադրությունը լինելու է Երևանի «Ոսկե ծիրան» 16-րդ փառատոնի օրերին, մասնավորապես հուլիսի 8-12-ը «Այրարատ» կինոթատրոնում։ Ցուցադրությունը լինելու է  ամեն օր, անվճար։

Բացի «Նռան գույնի» ֆիլմի թվայնացված կադրերի ինստալյացիայից, ցուցադրվելու է երեք վերականգնված ֆիլմ՝ «Արաբանախշեր Փիրոսմանիի թեմաներով», «Կիևյան որմնանկարներ», «Հակոբ Հովնաթանյան», ինչպես և Ռոտերդամի փառատոնի շրջանակում։

Նշենք, որ վերը նշված երեք ֆիլմերը թվայանցվել են 2018 թվականին Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, լեհական FIXAFILM ընկերության և ծրագրի պրոդյուսեր Դենիել Բըրդի համատեղ ծրագրի շրջանակում։  Շ. Միրզախանյանի ներկայացմամբ, այդ ծրագրի առաջին փուլը նվիրված է  Սերգեյ Փարաջանովին։ Առաջինը վերականգնվել է 1969 թվականի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմը։ Այն  վերականգնումից հետո մեկ տարվա ընթացքում ցուցադրվել է միջազգային կինոփառատոներում, տարբեր արվեստի կենտրոններում, մեծ ճանաչում է ձեռք բերել։ Այս տարվա համար նույնպես կան հրավերներ։

Ծրագրի երկրորդ փուլը եղել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի մոնտաժից դուրս մնացած կադրերը։ 103 տուփ ժապավեն է, այսօր արդեն թվայնացել է 27 տուփը,  37 տուփ ուղարկվել է Լեհաստան թվայնացման։

Ազգային կինոկենտրոնի տնօրենը տեղեկացրեց, որ «Նռան գույնը» ֆիլմի թվայնացված կադրերի ինստալյացիան, երեք ֆիլմերն առաջիկայում ներկայացվելու են նաև Իտալիայի երկու փառատոներում, ԱՄՆ-ում, Անգլիայում, Նիդեռլանդներում։

Ֆիլմերի թվայնացման համար Ազգային կինոկենտրոնին դիմել է հենց Դենիել Բըրդը, քանի որ, Շ. Միրզախանյանի խոսքով, շատ են սիրում Փարաջանովի արվեստը, հավանում է Բեկնազարյանի ֆիլմերը։ Նա հայտնեց, որ «Նռան գույնը» ֆիլմի վերականգնվող կադրերով վավերագրական ֆիլմ են անելու «Անհայտ Փարաջանով» վերնագրով, որն արդեն ընթացքի մեջ է։

«Այս ամբողջ վերականգնողական աշխատանքների համար Ազգային կինոկենտրոնը պետական բյուջեից որևէ գումար չի ծախսել, բոլորն արվել են դրսի հիմնադրամների հաշին։ Բավական թանկ հաճույք է, իսկ մեր պետությունը չունի նման գումար, բայց պետք է վերականգնենք, կարևոր ժառանագություն է, պետք է  պահպանենք ու տարածենք»,- ասաց Ազգային կինոկենտրոնի տնօրենը։

Նա հավաստիացրեց, որ վերականգնումը բարձր որակով է արվում։

«Զուգահեռ բանակցում ենք, որ Հայաստանում կարողանանք ներդնել սկանավորման լաբորատորիա, որ աշխատանքների մի մասն այստեղ արվի։ Ժապավենը նախ սկանավորվում է, թվայնացվում ու նոր սկսվում է վերականգնումը։ Մենք ժապավենն ենք ուղարկում, բայց մտավախություն է լինում, որ հանկարծ ճանապարհին չփչանա։ Եթե մենք ունենանք լաբորատորիա, կարող ենք այստեղ թվայնացնել ու  այդ տարբերակն ուղարկել»,- նշեց նա։

Շ. Միրզախանյանի խոսքով, լեհական ընկերությունը պատրաստ է երկու ամսով անվճար սովորեցնել մեր մասնագետներին։

Էդ սահմանն արյունովա գծած․ Կիրանցի բնակիչԿարճատև անձրև և ամպրոպ․ ինչ եղանակ կլինի Ռուսական հենակետերը Տավուշից դուրս կբերվեն (տեսանյութ) Էս կախիչից էրեխեքը վերարկուները կախեցին, արագ պատը մաշելու ա. Փաշինյանը` նորակառույց դպրոցում Այս պահին չափագրումներ են իրականացնում, որպեսզի քանդեն Կիրանց գյուղի տները․ Գառնիկ ԴանիելյանՓաշինյանը խոստովանում է իր ձախողումը Մեծաքանակ զենք-զինամթերք է հանձնվել (տեսանյութ)56-ամյա Արթուր Մակաչյանի դին եղել է հոշոտվածԴրամահավաք՝ Արցախի մշակույթի պահպանման համար ՀՀ «ժողովրդավարությունն» Արևմուտքի և Թուրքիայի սիրախաղում Ինչպես խաբել տավուշցիներին. համառոտ ձեռնարկ՝ Նիկոլ ՓաշինյանիցՈՒՂԻՂ․ Գերլարված իրավիճակ Տավուշում․ Ոսկեպարի, Բաղանիսի և Կիրանցի բնակիչների բողոքը 44 օրյա պատերազմի մասնակցի 11-ամյա քույրը օգնության կարիք ունի․ արյուն է պետքԳյուղերը կկանգնեն, խնդիրը կլուծվի․ Սուրեն Պետրոսյան Անվտանգային երաշխիք չկա․ կա՛մ եկեղեցին են քանդելու, կա՛մ տունը Այսօր ջուր չի լինելուԼեռնային Ղարաբաղ. Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանը մեղադրում է Ադրբեջանին «էթնիկ զտումների» մեջ Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները․ Ոսկան Սարգսյան«Էս երկրում կամ մենք պիտի ապրենք, կամ իրենք»․ Բագրատ Սրբազան Ի՞նչն է անհանգստացնում Ֆրանսիային. Ադրբեջանը ոտնձգություն է կատարում Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ. «Փաստ»Սարատովում կայացել է «Նազանի» հայկական պարի համույթի հաշվետու համերգը Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրաԻնչո՞ւ են ռուս խաղաղապահները հեռանում Լեռնային Ղարաբաղից. «Փաստ»Ուղիղ․ Լարված իրավիճակ Կիրանց, Բաղանիս և Ոսկեպար գյուղերում Տղան վիճել է հոր հետ՝ ապա դանակահարել և սպանել Առողջապահության նախարարին ենթակա հիմնարկը նրան է դատի տվել․ «Հրապարակ» «Շատ թանկ է կորուստը, համակերպվելն՝ անհնար, պարզապես ապրում ենք, մինչև...». սերժանտ, ջոկի հրամանատար Տիգրան Գալստյանն անմահացել է հոկտեմբերի 31-ին «Մարտունի 2»-ում. «Փաստ»Պայքարի ու դիմադրության ռեսուրսն ու պոտենցիալը ճիշտ ժամանակին և տեղում կիրառելու խնդիր կա. Տիգրան ԱբրահամյանՔՊ` քայքայելու, քանդելու պայմանագիր. ՊՆ շենքն էլ քանդեցին․ «Հրապարակ» «Փաշինյանը բացառել է Ռուսաստանի Դաշնությանը Բաքվի հետ բանակցություններից. ի՞նչ է դա նշանակում կողմերի համար» ՎՏԲ-Հայաստան Բանկը հանդես է եկել որպես ARMMONO փառատոնի գլխավոր գործընկեր Ռուբլին կտրուկ աճ է գրանցելԱշխատանքային փորձի շեմը կնվազեցվի. կադաստրի կոմիտեն օրենսդրական փոփոխություններ է առաջարկում. «Փաստ»2007թ. Մայրաքաղաքի կենտրոնում հանդիսավորությամբ բացվել է Կարեն Դեմիրճյանի թանգարանը. պատմության այս օրը (20 ապրիլ)Ոսկեպարի բնակիչները վճռական քայլերի կդիմեն. Ոսկան ՍարգսյանԻշխանությունը միայն միությունների շենքերով չի բավարարվի․ «Հրապարակ» Ադրբեջանը շարունակում է իր հանցագործությունները. «Փաստ»Տավուշից պաշտոնապես սկսվեց սահմանազատումը, հրապարակվել է քարտեզ Սինդրիկ հավաքելու գնացած տղամարդը կորել էր․ ապա հայտնաբերվել Մանրամասներ «Քաղպայմանագրի» փակ նիստից․ «Հրապարակ» Կովի կաթում առաջին անգամ թռչնագրիպ է հայտնաբերվել Փաշինյանի «երկրորդ հայտնությունը» ոսկեպարցիներին ու ոչ միայն. մե՛կ՝ «վախ ծախելով», մե՛կ էլ՝ «կոնֆետի նկար». «Փաստ»Արամ Սարգսյանի մտերիմին 1 բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել․ «Հրապարակ» «Հուսանք, որ վերջապես, թեկուզ ուշացումով, կստեղծվի վճռական դիմադրության ճակատ». «Փաստ»Արցախի վերնախավը հավաքվել էր․ «Հրապարակ» Կոռուպցիա կա, կոռուպցիա... և այնպես կա, որ նույնիսկ Արևմուտքն է բարձրաձայնում. «Փաստ»Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ» Ինչ քպականներն ասել են, արել են տրամագծորեն հակառակը. ևս 20 օրինակ. «Փաստ»Փաշինյանի հերթական նվերը՝ Ադրբեջանին. «Հրապարակ» ԿԿՀ հանձնված գրությունների մեծ մասը ՀՀԽ անդամների այլ վճարովի աշխատանքի անհամատեղելիության վերաբերյալ են. «Ժողովուրդ»
Ամենադիտված