Մարտեր Դաղստանում․ զոհեր ու վիրավորներ կան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՆախնական տվյալներով առնվազն երկու գրոհային են ոչնչացվել ՌԴ Դաղստանում իրականացված հերթական հակաահաբեկչական գործողության ընթացքում:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը` հղում անելով ինքնավար հանրապետության ուժային կառույցներում ունեցած սեփական աղբյուրներին:
Ուժայինների կողմից հակաահաբեկչական հատուկ գործողությունն իրականացվել է Դաղստանի Մաղարմկենտսկի շրջանի Սամուր գյուղի մերձակայքում:
Գործողոթյան ժամանակ նաեւ երկու ուժային է վիրավորվել, որոնցից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխման ճանապարհին: