ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր երկրի իշխող ղեկավարը և իր թիմն անգաղափար քաղաքացիների կուսակցություն են»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 
Անդրադառնալով այսօր տեղի ունեցած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համաժողովին՝ ՀՀԿ խորհրդի անդամ Գեորգի Գաբրիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
 
«Այն քաղաքական ուժը, որը չունի գաղափարախոսություն, արժեհամակարգ, հստակ սկզբունքներ `ՀՀ-ում անելիքչունի: Վերջապես Նիկոլ Փաշինյանը ՔՊ համագումարում հայտարարեց այն, ինչ ընդդիմությունըտարուց ավել ասում է:
 
Այո՛, Ձեր գործունեությունը դա եւս ապացուցում է, որ դուք անդեմ «ուժ» եք, չունեք ազգային օրակարգ, գաղափարախոսություն, նույնիսկ զարգացման ծրագիր: Դուք լուրջ մարտահրավեր եք մեր հայրենիքի, մեր ազգի արժեհամակարգի, հայրենասիրության, միասնության համար:
 
Ցավում եմ, որ մեր երկրի իշխող ղեկավարը եւ իր թիմը հանդիսանում են անգաղափար քաղաքացիների կուսակցություն:
 
Այո՛, դուք ամբոխ եք, եւ ոչ ավելին»:
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular