ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում բանկերը ամբողջովին կասեցրել են դոլարի վաճառքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանում սեպտեմբերի 2-ից բոլոր բանկերը որոշ ժամանակով կասեցրել են դոլարի վաճառքը` կապված ադրբեջանական մանաթի շարունակական անկման հետ:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական azadliq.info լրատվական գործակալությունը:

Ադրբեջանի ամենախոշոր բանկերը` «Փաշա բանկը», «Կապիտալ բանկը», «Յունիբանկը» եւ Ադրբեջանի միջազգային բանկը, պաշտոնապես հայտարարել են դոլարի վաճառքը կասեցնելու մասին: Ամերիկյան դոլարի վաճառքը դադարեցվել է նաեւ օդանավակայանում, բայց այս մասին պաշտոնական հայտարարություն չի եղել:

Վերջին մեկ տարվա ընթացքում ադրբեջանական մանաթը դոլարի նկատմամբ արժեզրկվել է` նախորդ տարվա սկզբին եղած մեկ դոլարի դիմաց 0.802 մանաթի փոխարեն դառնալով 1,67- 1,69 մանաթ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular