ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված. Արարատ Միրզոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր` հունիսի 16-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5-րդ համաժողովի ժամանակ կուսակցության վարչության անդամ, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց.

«Ես համոզված եմ, որ չափազանցություն չեմ անի, եթե ասեմ, որ Հայաստանն այսօր ազատության եւ ժողովրդավարության բաստիոնն է աշխարհում։ Այո, ոչ թե ԱՄՆ, այո, ոչ թե Եվրոպան։ Կախված նրանից՝ կհաջողի արդյոք հայկական ժողովրդավորությունը, այս հարցի պատասխանը մեծապես կպայմանավորի՝ կհաջողի արդյոք ժողովրդավարությունն աշխարհում, որովհետեւ վերլուծելով այդ թվում եվրոպական, այդ թվում այլ երկրներում տեղի ունեցող գործընթացները, մենք հասկանում ենք, որ ամեն տեղի չէ, որ ամուր է, ամեն տեղ չէ, որ մարդու իրավունքները, ազատությունները խոցելի չեն»:

Միրզոյանը նաև նշեց, որ պատերազմ է հայտարարված իրենց, բայց ոչ թե իրենց քաղաքական թիմին, այլ ՀՀ հեռանկարին, երազանքին.

«Ակնհայտ է, որ մեզ պատերազմ է հայտարարված, ես չեմ վարանի այս եզրույթներն օգտագործել, բայց մի բան է, եթե այդ պատերազմը հայտարարված լիներ մեզ՝ որպես քաղաքական թիմի, ՔՊ կուսակցությանը, այս պատերազմում կարելի էր և պարտվել: Բայց խաղադրույքները չափազանց բարձր են, եւ սեղանին բոլորովին այլ բան է դրված»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular