Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վտանգավոր շոու. «Արսեն Թորոսյանի արյունը ենթակա չէ մեկ այլ անձի փոխներարկման համար». Iravunk.com

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր արյան դոնորի միջազգային օրն էր եւ, ինչպես ամեն տարի, այս տարի եւս  պրոֆեսոր Ռ. Օ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում տեղի ունեցավ արյունատվության հերթական ակցիան, որին մասնակցեցին ինչպես պատգամավորներ, այնպես էլ կառավարության ներկայացուցիչներ: Ուշագրավ է այն, որ արյունատվությանը մասնակցել է նաեւ ՀՀ առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԸ: Այս մասին նա իր ֆեյսբուքյան էջում նույնիսկ հետեւյալ գրառումն է կատարել. «Վստահ եղե՛ք՝ Ձեր հանձնած արյունը կյանքեր է փրկելու»: Իհարկե, վստահ կլինեինք, նույնիսկ կգովեինք եւ կհուզվեինք նախարարի այս քայլից, եթե իրականությունը հենց իր իսկ շուրթերից ամիսներ առաջ հայտնի չլիներ, որովհետեւ եթե մեկ ուրիշի արյունը կարող է կյանքեր փրկել, ապա նախարարի արյունը, ցավոք, կարող է կյանքեր վտանգել, այդ թվում՝ իր կյանքը, քանի որ մասնագետների պնդմամբ՝ նման հիվանդություն ունեցողների համար արյունատվությունը կարող է ճակատագրական լինել, ինչպես նաեւ այն կիրառելի չէ:

Հիշեցնենք, որ նախարար Արսեն Թորոսյանի բանակից ազատվելու պատճառների մասին մամուլում լայն քննարկումներից հետո՝ նախարարն անձամբ էր մանրամասնել իր հիվանդության մասին: Նախարարը մասնավորապես նշել էր. «Զորակոչվել եմ 25.12.2015 թվին, N զորամաս, ՊՆ բանակի գլխավոր շտաբ, Ստեփանակերտ, ծառայել եմ մինչեւ 27.10.2016-ը: Զորացրվել եմ առողջական վիճակի պատճառով: Որպես բժիշկ` մենք մինչեւ 35 տարեկանն ենք պարտավոր ծառայել: Անցել եմ կլինիկական օրդինատուրա, ասպիրանտուրա, 5 տարի ազատված եմ եղել ծառայությունից՝ առողջական խնդրի պատճառով: Հետո կարգը փոխվել է, զորակոչվել եմ, ապրիլյան պատերազմի ժամանակ 3 ամիս 24 ժամյա ծառայություն եմ անցել զորամասում, Ստեփանակերտում ապրիլի 2-3-ին եղել եմ հերթապահ զորամասում: Հետո մոտս սրացում է եղել, նորից ստուգվել եմ ու ազատվել: Պարբերական հիվանդություն է, որի դեպքում մարդիկ նույնիսկ երիկամներից են զրկվում»: Ավելին՝ նախարարը նույնիսկ լրագրողներին էր ցույց տվել այն դեղամիջոցը, որն ինքն ամեն օր օգտագործում է երիկամների խնդիրներից խուսափելու համար:

Այսպիսով՝ պարբերաբար «Կոլխիցին» դեդամիջոցն օգտագործող եւ երիկամների խնդիր ունեցող նախարարն ինչպե՞ս կարող է դառնալ դոնոր, «Իրավունքը» փորձեց պարզել Ռ.Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ ԱՆ գլխավոր արյունաբան ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՑ:

- Պարոն Դանիելյան, նախապես ստուգվո՞ւմ է արյուն հանձնող պաշտոնյաների արյունը:

- Տարբեր ձեւեր են իրականացվում: Լինում է, որ ստուգում են, հետո են վերցնում, բայց հիմնականում վերցնում են ամբողջականը:

- Օրինակ, պաշտոնյաներից մեկը երիկամների հիվանդություն ունի եւ պարբերաբար «Կոլխիցին» դեդամիջոցն է օգտագործում: Ինչպե՞ս կարող է արյան դոնոր լինել:

- Սա մասնավոր ինֆորմացիա է, որը որեւէ մեկն իրավունք չունի Ձեզ հետ կիսելու եւ ասի՝ Պողոսյան Պողոսը երիկամի խնդիր ունի, Պետրոսյան Պետրոսն էլ ինչ դեղամիջոց է օգտագործում: Կրկնում եմ՝ սա մասնավոր ինֆորմացիա է, որը չեմ կարողանա տալ Ձեզ:

- Եթե չմասնավորեցնենք, օրինակ ինչպե՞ս է արվում՝ արյունը վերցնում են ամբողջական, հետո նո՞ր են ստուգում:

- Արյունը վերցնում են ամբողջական կամ եթե ինքն ասում է, որ հիվանդ է, չեն վերցնում որեւէ արյուն: Դոնորը պետք է հայտնի բժշկուհուն իր հիվանդության մասին: Բժշկուհին ի՞նչ իմանա, նա չի կարող բոլորի ամբուլատոր քարտը նայի, իմանա նրանց հիվանդության պատմությունը:

ՀՀ առողջապաhության նախարարի դոնոր լինելու փաստի վերաբերյալ պարզեցինք նաեւ քաղաքական-հասարակական գործիչ, հայտնի նեյրովիրաբույժ ՄԱՐԻՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ տեսակետը. «Իմանալով, որ այսօր Արսեն Թորոսյանը մասնակցել է դոնորների օրվան նվիրված ակցիային եւ արյուն է հանձնել՝ խորհրդակցել եմ նեղ մասնագետների հետ, որպեսզի հասկանանք՝ նա, որպես իր կողմից բացահայտ հայտարարված պարբերական հիվանդություն ունեցող անձ, ով կիրառում է «Կոլխիցին» դեղամիջոցը եւ ունի երիկամների խնդիր եւ հենց այդ խնդրի պատճառով ազատվել է զինվորական ծառայությունից, արդյոք իրավունք ուներ հանձնելու արյուն եւ նրա արյունը պիտանի՞ է անձին փոխներարկելու համար: Խոսել եմ ռեւմատոլոգներ հետ, քանի որ ուշ ժամ է, վաղն անպայման խոսելու եմ Հեմատոլոգիայի ինստիտուտի բժիշկների հետ: Ինձ մի քանի ռեւմատոլոգներ հստակ ասացին, որ եթե անձը տառապում է պարբերական հիվանդությամբ, ապա նրա արյունը ենթակա չէ փոխներարկման: Պարբերական հիվանդությունը փոխներարկման միջոցով չի անցնում մեկ անձից մյուսին, վարակիչ հիվանդություն չէ, այստեղ խնդիրն այլ է՝ անձը օգտագործում է «Կոլխիցին», այսինքն՝  անհրաժեշտ է նախորոք՝ մինչեւ փոխներարկումը, մանրամասն ուսումնասիրել՝ արդյոք այդ դեղամիջոցը բերել է արյան էլեմենտների որեւէ փոփոխությունների, արյան որակի փոփոխության եւ, ի վերջո, չէ որ արյան մեջ «Կոլխիցինի» որոշակի քանակ կա: Հաջորդը՝ արդյոք պարբերական հիվանդությունն առաջացել է հիվանդ անձնավորության երիկամների ամիլոիդոզ, այլ օրգանների ամիլոդոզ կա՞ն, թե՝ ոչ: Եվ եթե կա երիկամային անբավարարության, երիկամների ախտահարման նշաններ, ապա դրանք նույնպես ցուցում է, որ պարբերական հիվանդությամբ, երեւանյան հիվանդությամբ հիվանդ անձի արյունը հնարավոր չէ կիրառել, որպես դոնոր»:

Այս դեպքում, ինչո՞ւ է Արսեն Թորոսյանը գնացել այս քայլին, մանավանդ, որ ինքն էլ քաջատեղյակ է այս ամենի մասին, Մ. Խաչատրյանը հետեւյալն ասաց. «Իմ գնահատմամբ՝ սա հերթական փիառ գործողությունն էր կամ որ ավելի վատ է եւ իմ կարծիքով՝ ավելի իրական, պարզապես, Արսեն Թորոսյանը չունի այդ հիվանդությունը: Ուստի՝ պետք է պարզենք՝ արդյոք նա կեղծ փաստաթղթերով չի ազատվել զինվորական ծառայությունից, նա իրապես ունի՞ այդ հիվանդությունը: Իսկ պարզելը շատ հեշտ է՝ պետք է հանձնել գենետիկ անալիզ, ես, իհարկե, էթիկայի սահմաններից դուրս չեմ գա եւ այդպիսի հորդոր նրան չեմ անի, պարզապես, որպես բժիշկ, որպես մասնագետ կգնահատեմ, որ այսպիսի շոու կազմակերպել պետք չէր՝ նրա արյունը ենթակա չէ մեկ այլ անձի փոխներարկման համար»:

 

Աղբյուրը` Iravunk.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Мастер-класс беспринципности от Никола ПашинянаЭкономика Армении растет, но за счет реэкспортаСоздание Трибунала Армянского национального достоинства является необходимостью։ Аршак КарапетянИзбитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидеры
Самое популярное