ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի. Արթուր Վանեցյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Չի եղել դեպք, երբ ԱԱԾ-ն որևէ լրատվամիջոցի ներկայացուցչի հրավիրի ծառայություն, կամ նյութեր նախապատրաստի, կամ քրեական հետապնդում իրականացնի սուտ լուր տարածելու համար. Shantnews-ին տված հարցազրույցում ասել է Ազգային անվտանգության ծառայության տնօրեն և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքերում լրատվամիջոցը կարող է հետաքրքրել ԱԱԾ-ին:

Ըստ Վանեցյանի՝ եթե գրվածը չի պարունակում կոչեր կամ եթե հանցակազմ չկա գրածի մեջ, իրենք որևէ գործառույթ այդտեղ չունեն: «Դա ձեր և ում մասին այդ լուրը գրել եք, ձեր հարաբերություններն են և նա կարող է դատի տալ, դուք կարող եք պաշտպանվել, կամ-կամ...  մենք որևէ լրատվամիջոցի որևէ դեպքում չենք խոչընդոտի, որովհետև խոսքի ազատությունը դա բացարձակ արժեք է, որը պարտավոր ենք պահպանել: Մենք, ընդհակառակը, որպես ԱԱԾ պետք է ամեն ինչ անենք, որ խոսքի ազատությունը ՀՀ-ում լինի ամենաբարձր մակարդակի վրա»,- ասել է նա:  

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular