ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաժարական է տվել Գյումրու փոխքաղաքապետը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Մի քանի օր առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել փոխքաղաքապետ Վաղարշակ Մխիթարյանը, որը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի մոտ ընկերն է։ Նա երկար տարիներ աշխատել է դատախազությունում, եղել Շիրակի մարզի դատախազի տեղակալ, հայտնում է Aravot.am-ը: Սակայն Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո դատախազությունում հին կադրերի կրճատումներ եղան, պաշտոնից ազատվեց նաև Վաղարշակ Մխիթարյանը։ Սամվել Բալասանյանը նրան անմիջապես հրավիրեց աշխատանքի։ Նա 2014 թվականի հունիսի 20-ից զբաղեցնում էր փոխքաղաքապետի պաշտոնը։

Գյումրու քաղաքապետարանից նրա՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելը պատճառաբանում են առողջական որոշակի խնդիրներով։ 

Ամբողջական հոդվածը` Aravot.am կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular