ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փոքր Մհեր» ռազմական վարժարանի սանը հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ հունիսի 14-ին, Լոռու մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքի փաստով։ ժամը 00։10-ի սահմաններում Վանաձոր քաղաքի շտապօգնության կայանից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի հրազենային վնասվածք, մարմնի բազմաթիվ բեկորային վնասվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել տղա երեխա։

Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Մկրտչյանի գլխավորությամբ։ 

 

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը 15-ամյա Ռ. Պ.-ն է, ով նախորդ օրը, ժամը 21։30-ի սահմաններում իրենց տանը՝ իր սենյակում նռնականման իրը քանդելու ժամանակ նռնականման իրի պայթուցիչը ձեռքի մեջ պայթելու հետևանքով վնասվածքներ է ստացել։ Աղբյուրի տեղեկություններով՝ երեխան սովորում է «Փոքր Մհեր» ռազմամարզական վարժարանում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular