ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ-ին հանձնարարվել է ստուգել Քոչարյանի գործով բողոքների մակագրման գործընթացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ դատախազությունը Ազգային անվտանգության ծառայությանը հանձնարարել է ստուգել Ռոբերտ Քոչարյանի գործով Դատախազության բողոքների մակագրման գործընթացին ենթադրյալ միջամտության հանգամանքը։ Տեղեկությունը ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հաստատեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Նշենք, որ Քոչարյանի և մյուսների գործով կողմերի պաշտպանները կասկածելի են համարում այն հանգամանքը, որ 2 գործի քննությունն էլ նույն դատավորին է մակագրվել։ Դատական նախորդ նիստի ժամանակ փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը դատավոր Արմեն Դանիելյանին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել՝ նշելով, որ դիմել է Վերաքննիչ քրեական դատարան, որպեսզի տեղեկանա՝ ի՞նչ ընթացակարգով է վերաքննիչ 2 բողոքների քննությունը հանձնարարվել դատավոր Արմեն Դանիելյանին․ «Ինչպե՞ս է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի որոշման դեմ դատախազ Պետրոսյանի բերած վերաքննիչ բողոքի  քննությունը հանձնարարվել է հենց Արմեն Դանիելյանին, ինչպես նաև Սահմանադրական դատարան դիմելու և գործի քննությունը կասեցնելու՝ Առաջին ատյանի դատարանի մայիսի 20-ի որոշման դեմ բողոքի քննությունը նույնպես հանձնարարվել է Արմեն Դանիելյանին»,-ասաց նա՝ նշելով, որ եթե դրանք հանձնարարվել են համակարգչային բաշխման ընթացակարգով, ապա խնդրել է տրամադրել էլեկտրոնային կրիչով համակարգչի հիշողության մեջ առկա տեղեկատվությունը, որը վերաբերում է նշված բողոքների բաշխման գործընթացին: 

Ի դեպ, այսօր Քոչարյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը փոխանցեց, որ իրենց տրամադրվել է էլեկտրոնային ձևով ընդամենը մեկ էջ, որտեղ նշված է, որ խափանման միջոցի հարցը մակագրվել է Արմեն Դանիելյանին։ Այլ տեղեկատվություն իրենք չունեն:

Հիշեցնենք նաև, որ նախորդ նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը հայտարարել էր՝ թիվ մեկ շահագրգիռ կողմը դատախազությունն է եղել, որ կուզեր՝ գործը հայտնվեր դատավոր Արմեն Դանիելյանի մոտ․ «Հաստատ չեմ կարող ասել, բայց նաև չեմ բացառում, որ դատախազությունն առիթն օգտագործի, քննություն նախաձեռնի և այն ավարտի՝ քրգործ հարուցելը մերժելու որոշմամբ, որ հետո արդեն, համապատասխան քրգործ հարուցելը լինի բացառված, որովհետև 2019-ին արդեն կայացված է եղել քրգործ հարուցելը մերժելու մասին որոշում»,- ասել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular