ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայրը ոստիկանությունում էր աշխատում, ընտանիքը պատրաստվում էր 20 օրից դիմավորել տղային. ով է Արցախում զոհված զինծառայողը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ Արցախում հակառակորդի կրակոցից զոհվել էր ժամկետային զինծառայող Արտյոմ Խաչատրյանը, ով Վայոց Ձորի մարզի Մալիշկա համայնքից էր։ Մալիշկայի գյուղապետ Գարիկ Նազարյանը ArmDaily.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենից փոքր քույր ունի ու մեծ եղբայր ունի. «Շատ լավ ու հավասարակշռված ընտանիք է։ Արտյոմը 20 օրից պետք է տուն գար, արդեն ընտանիքի անդամները պատրաստվում էին նրա գալուն։ Լավ սովորող երեխա է եղել։ Դպրոցն ավարտելուց հետո մեկնել է ծառայության։ 

Մայրը չէր աշխատում, հայրը մի ժամանակ ոստիկանությունում էր աշխատում՝ Պետական պահպանության ծառայությունում, հիմա չգիտեմ՝ աշխատում է, թե ոչ»։ 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular