ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում քաղաքական առևտուր չի լինելու. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի ընդունում անսկզբունք կոմպրոմիսները։ Այս մասին նա հայտարարել է «Շանթ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

«Խնդիրը վարչապետ դառնա՞լն էր: Կներեք, բայց դա վիրավորանք կհամարեմ իմ և այն քաղաքացիների հասցեին, որոնք ինձ ընտրել են ՀայաստանիՀանրապետության վարչապետ: Ոչ մի ոլորտում ես չեմ պատրաստվում հարմարվել այն իրողություններին, որոնք եկել են: Այսպես եկել է, այսպես էլ կգնա… Այսպես եկել է, բայց այդպես չի գնա: Եթե այդպես գնալու է, ուրեմն մենք ենք գնալու: Կան այսպիսի իրողություններ. «Դե լավ, հեղափոխություն էր, ուրախացանք, ընտրություններն անցան, հիմա նորմալ է, եկեք շատ չլրջացնենք»: Ո՛չ, այս ամեն ինչը շատ լուրջ է: Եվ ոչ մի ոլորտում անսկզբունք կոմպրոմիսներ չեն լինելու, քաղաքական մերկանտիլ հաշվարկներ չեն լինելու, քաղաքական առևտուր չի լինելու»,- ասել է Փաշինյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular