ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մխիթարյանի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում կասկածի տակ է. Sky sports

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում կասկածի տակ է:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է բրիտանական Sky sports կայքը:

Կայքը գրում է, որ Մխիթարյանի մասնակցությունը մանչեսթերյան դերբիին կասկածի տակ է այն բանից հետո, երբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ ֆուտբոլիստը Չեխիայի հավաքականի հետ ընկերական խաղում վնասվածք է ստացել և չի կարողանա մասնակցել Դանիայի հետ ընտրական հանդիպմանը:

Նշվում է, որ ֆուտբոլիստի բուժզննության արդյունքները հուսադրող չեն, նա կանգնած է «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղը բաց թողնելու վտանգի առջև:

Անգլիայի պրեմիեր լիգայի շրջանակներում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեպտեմբերի 10-ին կհյուրընկալի «Մանչեսթեր Սիթի»-ին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular