ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանը կարողացել է վերադարձնել իր քաղաքացուն, մենք՝ ոչ (տեսանյութեր, լուսանկարներ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է այնտեղ պատիժը կրող իր քաղաքացուն, Ռուսաստանը համաձայնել է արտահանձնել, այնինչ մենք բազմիցս դիմում ենք ադրբեջանցուն սպանած մեր հային՝ Արման Առաքելյանին արտահանձնել, որպեսզի շարունակի պատիժը այստեղ կրել, սակայն մեր Արդարադատության նախարարությունը ոչինչ չի անում»,-այս մասին այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասաց Արման Առաքելյանի ընկեր Հայկ Ավետիսյանը։

Բողոքի ակցիայի մասնակիցների թվում էին նաև ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը, «Կամք» նախաձեռնության հիմնադիր, ջավախահայ հասարական-քաղաքական գործիչ Վահագն Չախալյանը և մի շարք այլ աջակիցներ։

«Մենք մեր հային չենք կարողանո՞ւմ վերդարձնել հայրենիք։ Հասկանում ենք, որ սպանություն է կատարվել, բայց կարող ենք չէ՞ պահանջել, որպեսզի պատիժն իր հայրենիքում կրի»,-ասաց Արագած Ախոյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular