Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Հայկական կողմը վերահսկում է ադրբեջանական անօդաչուների թռիչքները. Հայաստանի պաշտպանության նախարար



Սահմանին իրադրությունը համեմատաբար կայուն է: Այս մասին հունիսի 13-ին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարար  Դավիթ Տոնոյանը:

Նրա խոսքով՝ այս մասին են վկայում վերջին մի քանի օրերի օպերատիվ զեկույցները: Ի պատասխան սահմանի երկայնքով հակառակորդի անօդաչու թռչող սարքերի թռիչքների թվի աճին առնչվող հարցին՝ նախարարը նշեց, որ հայկական կողմը վերահսկում է ադրբեջանական անօդաչուների թռիչքները:

Նախարարը չմեկնաբանեց ադրբեջանական կողմի հերթական զորավարժություննեը՝ միայն նշելով, որ կատարվում է համապատասխան վերլուծություն:

 

website by Sargssyan