Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Մոնթեն հաղթեց, որովհետև համոզված էր, որ ալիևները կիրթ և նորմալ չեն կարող լինել. Շարմազանով

 

ՀՀԿ խոսնակ   Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հունիսի 12 -ին Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի՝ լեգենդար հրամանատար Ավոյի հիշատակի օրն է։

Ասված է. “Հայրենիքներն ապրում են հայրենասիրությամբ և կործանվում դրա պակասից”։

Մոնթեն նահատակվեց հանուն հայրենիքի,ընտրելով Վարդան Մամիկոնյանի “իմացեալ մահն անմահություն է” գաղափարը։

Մոնթեն արեց անհնարինը , նա հաղթեց մահն ու գնաց հավերժություն։

Հաղթեց, որովհետև համոզված էր , որ ալիևները կիրթ և նորմալ չեն կարող լինել։

Հաղթեց, որովհետև գիտակցեց , որ հաղթանակների դարբինը մենք պետք է լինենք։

Հաղթեց, քանի որ Արցախում և Հայաստանում դավադիր ուժեր չէր փնտրում, այլ լուռ ծառայում էր Հայրենիքին։

Հաղթեց, քանի որ Հայրենիքում ներքին թշնամիներ չուներ։

Եվ , վերջապես, հաղթեց ,քանի որ անսահման սիրում էր Հայաստանը ոչ թե խոսքով, այլ գործով։

Փա’ռք Արցախյան հերոսամարտի նահատակված և կենդանի բոլոր հերոսներին»։

website by Sargssyan