Արարատի մարզում 25-ամյա վարորդը ոչ սթափ վիճակում Mercedes-ով վթարի է ենթարկվել. կա վիրավոր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 06։30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ՝ 25-ամյա Գևորգ Սարգսյանը իր վարած Mercedes C180 մակնիշի 20 ՏԼ 483 համարանիշի ավտոմեքենայով Մասիս-Ռանչպար ավտոճանապարհի՝ Ռանչպար գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ՝ 23-ամյա Կոլյա Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Մասիսի բժշկական կենտրոն։
Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ