Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Ցիպրասը Հունաստանի նախագահին խնդրել է լուծարել խորհրդարանը

 

Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը խնդրել է նախագահին լուծարել խորհրդարանը և նշանակել նոր արտահերթ ընտրություններ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ցիպրասը բացատրել է, որ այդ մասին պետք է խնդրեր Եվրախորհրդարանի ընտրություններում «ՍԻՐԻԶԱ» իշխող կուսակցության պարտությունից հետո, որում 9.3 տոկոսային կետով հաղթանակ է տարել «Նոր ժողովրդավարություն» ընդդիմադիր պահպանողական կուսակցությունը:

«Ընտրություններից հետո ստեղծել է նախընտրական իրավիճակ»,-ասել է Ցիպրասը:

Իր խոսքով՝ այդ իրավիճակը չպետք է ազդեցություն ունենա տնտեսության վրա: Ցիպրասը հայտնել է, որ ինքն ուզում է ստանալ ժողովրդի մանդատը:

website by Sargssyan