ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դավիթ Բաբայանը մեկնաբանել է Վիտալի Բալասանյանի հնարավոր հրաժարականի մասին տարածված լուրերը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը երբևէ կադրային փոփոխությունների, ազատումների, նշանակումների մասին լուրերը չի թաքցնում։ Մեկնաբանելով անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի հրաժարականի մասին տարածված լուրերը՝ այս մասին ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։ Նա նշեց, որ իրենց կողմից նման տեղեկատվություն չի տարածվել, հետևաբար՝ դեռևս այդպիսի բան չկա:

«Մենք երբևիցե որևէ նշանակում, ազատում, կադրային փոփոխություն չենք թաքցրել։ Այդպիսի լուրը նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը չի տարածել: Պետք է հետևել պաշտոնական լրահոսին: Եթե լինում են կադրային նշանակումներ, տեղաշարժ, փոփոխություն, մենք երբևիցե չենք թաքցրել, եթե չկա այդպիսի տեղեկատվություն, հետևաբար դեռևս այդպիսի բան չկա»,- ասաց Բաբայանը:

Բաբայանը խորհուրդ տվեց հետևել պաշտոնական լրահոսին, եթե լինի որևէ զարգացում, կտեղեկացնեն հանրությանը:

Լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular