ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահի մրցանակի արժանացան տարբեր բնագավառների 26 ներկայացուցիչներ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդի, բնական գիտությունների, արվեստի, բժշկագիտության և այլ բնագավառների զարգացման համար մրցանակներ հանձնեց ոլորտների 26 ներկայացուցիչների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հունիսի 10-ին ՀՀ նախագահի նստավայրում տեղի ունեցած մրցանակաբաշխության ընթացքում նախագահը մրցանակակիրներին շնորհակալություն հայտնեց պետությունն ու պետականությունը պաշտպանելու ու շենացնելու համար:

«Այսօրվա այս նախաձեռնությունը հերթական վկայությունն է նրա, որ աշխատանքը, գիտելիքը, ծառայությունը, վաստակը և նվիրումը երբեք չեն կորցնում իրենց արժեքը, դրանք միշտ ունենալու են իրենց գնահատականը:

Տարբեր ժամանակներում հայրենիքը միշտ ընկալվել է նույն կերպով` որպես սրբություն, անկախ նրանից` ունեցել ենք պետականություն, թե ոչ: Այսօր, երբ մենք պետականությունը, որպես հանրապետություն ունենք արդեն ավելի քան 100 տարի, մենք կերտում ենք մեր պատմության ևս մեկ էջը: Ես լիահույս եմ, որ այդ էջը լինելու է էջ մեր մնայուն դերակատարության մասին, էջ` մեր ինքնության և յուրահատկության մասին, էջ` մեր տնտեսական և մշակութային հաջողությունների մասին, էջ` համահայկական և համազգային միասնական հաղթանակների մասին: Այդ էջը գրվում է ամեն պահ, ամեն ժամ, գրվում է իրական կյանքում, իրական գործերով: Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացի, յուրաքանչյուր հայ Հայաստանում, Արցախում, թե սփյուռքում, ունի պետականության իր անհատական ըմբռնումը, սակայն այդ ըմբռնումը պետք է ունենա մեկ նպատակ` հայրենիքը, Հայաստանը և Արցախը տեսնել միասին, կուռ և համախմբված, ուժեղ և զարգացած, պաշտպանված և օրենքով առաջնորդվող

Շնորհակալ եմ բոլորիդ և ի դեմս ձեզ բոլոր նրանց, ովքեր պետություն ու պետականություն պաշտպանելը, երկրի շենացնելը հասկանում են հանուն հայրենիքի գոնե մեկ մոմ վառել, ովքեր գերադասում են գոնե մեկ քար դնելով ամրացնել պետության շենքը»,- ասաց Արմեն Սարգսյանը:

«Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի համահիմնադիր, սփյուռքահայ բարերար Ժան Պողոսյանը նշեց, որ ՀՀ նախագահի հետ միասին աշխատելու են մրցանակը միջազգային դարձնելու ուղղությամբ:

«Շնորհակալ եմ, պարոն նախագահ, Ձեր աջակցության համար, այն բանի համար, որ հնարավորություն եք տալիս, որպեսզի Հայաստանում այս կարևոր նախաձեռնությունը շարունակվի: Մենք միասին կաշխատենք այս մրցանակն էլ ավելի կարևոր ու միջազգային դարձնելու ուղղությամբ»,- նշեց Ժան Պողոսյանը:

Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակների հիմնման օրից ի վեր (2001-2019թթ.) 405 անհատներ և կազմակերպություններ են արժանացել մրցանակիայդ թվումմիջազգային:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular