Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հնարավոր է՝ հարևան երկրներից մեկից է տարածում ստացել ԱԱԾ ևՀՔԾ ղեկավարների խոսակցության ձայնագրությունը. ՔԿ պետ

«Գաղտնալսման վեց եղանակ կա, որոնք թույլ կտան գաղտնալսել ցանկացածին: Տվյալ գործով բոլոր ուղղություններով քննություններ կատարվել են, հարցումներ են ուղարկվել արտասահմանյան երկրներ, քննությամբ այս պահին կան ձեռք բերված տվյալներ, որոնք հնարավոր է՝ ապագայում հիմնավորեն, որ հարևան երկրներից մեկից է տարածում ստացել այդ գաղտնալսման բովանդակությունը»:

Այսօր՝ հունիսի 10-ին, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի ձայնագրությանը։

Քննչական կոմիտեի նախագահը, սակայն, հրաժարվեց տալ այդ երկրի անունը: ՔԿ ղեկավարը հայտնեց, որ փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից գաղտնալսում իրականացնելու հանգամանքը․ «Եթե որևէ մեկին որպես մեղադրյալ կամ կասկածյալ ներգարվելու բավարար ապացույցներ լինեին, մենք դա կանեինք։Փորձաքննությամբ հերքվել է ԱԱԾ աշխատակիցների կողմից գաղտնալսում իրականացնելու հանգամանքը, բայց, նորից եմ ասում, տեխնիկապես հնարավոր է վեց եղանակով գաղտնալսում իրականացնել, այդ թվում՝ Հայաստանում»,-մեկնաբանեց Գրիգորյանը։

Գաղտնալսման հրապարակման փաստով հարուցվել է քրեական գործ։

website by Sargssyan