ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Դուք պատկերացնո՞ւմ եք, որ ես մասնակցեի ինչ կլիներ». Ծառուկյանը՝ Աբովյանի ընտրությունների մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին, ուրիշ բան չունեմ ասելու: Այս մասին, այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել է, որ դա ոչ թե ԲՀԿ-ի հանղթանակն էր, այլ արժանապատիվ պարտությունը:

Նշենք, որ հունիսի 9-ին Աբովյանի քաղաքապետի ընտրություններում հաղթել է գործող քաղաքապետ։ Վահագն Գեւորգյանը, որին աջակցում էր ԲՀԿ-ն, իսկ ՔՊ-ի թեկնածուն 400 ձայնի տարբերությամբ պարտվել է:

Դիտարկմանը, որ ԲՀԿ-ն հայտարարում էր, որ չի աջակցում Վահագն Գեւորգյանին, սակայն ընտրությունների օրը պարզ դարձավ, որ գրեթե բոլոր ԲՀԿ-ականները Գեւորգյանի շտաբում էին, Ծառուկյանն արձագանքեց. «Բայց Ծառուկյանը մասնակցե՞լ է քարոզարշավին, դուք պատկերացնո՞ւմ եք, որ ես մասնակցեի ինչ կլիներ»:

Հարցին, թե այսինքն ավելի՞ շատ ձայն կհավաքեր, նա պատասխանեց. «Դուք դրանում կասկածո՞ւմ եք, չհասկացա: Քաղաքապետը աշխատող, իր գործն ապացուցած էր, դրա կարիքը չկար, որ քարոզարշավին ես մասնակցեի»:

Ինչ վերաբերում է Կոտայքի մարզպետի պնդումներին, որ հեղափոխությունը Աբովյան չհասավ, ԲՀԿ առաջնորդն ասաց. «Իսկ վարչապետի ասած խի ՞չեք ասում, որ մարզպետի ասածն եք ասում: Վարչապետը ասաց հաղթել է հեղափոխությունը, հաղթել է աբովյանցին»:

Լրագրողները հիշեցրին, որ Աբովյանի քաղաքապետարանի աշխատանքների հետ կապված քրեական գործ է հարուցվել, ինչին Ծառուկյանն արձագանքեց. «Օրենքի առաջ բոլորը հավասար են իրավապահ մարմիններում համապատասխան թող քննեն, նայեն: Մի բան լավ դուք իմացեք, եթե Աբովյան քաղաքի համար, որը պետք է Երևանում կառուցեինք, որ Ծառուկյանը հայտարարել էր, քաղաքապետի ընտրությունից հետո Երևան քաղաքում բոլոր թաղամասերում բյուջեին գումար չլիներ լինի Ծառուկյանը իր գումարներով կառուցել է Երևան քաղաքի միջին խավի համար բնակարաններ: Մենք չհաղթեցինք, ես Աբովյանի տոնի օրը հայտարարեցի, որ իմ աբովյանցիների համար ես կառուցում եմ բնակարաններ, որ աբովյանցին բնակարան ունենա: Իսկ մարզպետը դրան խոչընդոտելով, ասելով, որ մի թուղթը մի շաբաթ ուշ է եղել, ընդհակառակը, փոխանակ աջակցեր, որ աբովյանցին կարողանար բնակարան ունենար: Մարդը չի աշխատում, ասենք թե, այն մարդը որ արած բան չունի, անողի վրա էլ ուզում է ցեխ շպրտի»:

Ի տարբերություն, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի, ով կարծում է, որ Կոտայքի մարզպետը պետք է այս ընտրություններից հետո հրաժարական տա, Ծառուկյանը նման պահանջ չունի. «Հիմնական պահանջը վարչապետը կորոշի, թե իր թիմակիցներից ով է արդյունավետ աշխատում, ով է հարգանք վայելում ժողովրդի մեջ: Հիմա մեկը կարա՞ ինձ խորհուրդ տա, թե իմ թիմակցի համար ինչ անեմ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular