ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կասկադյորական ավտովթար Երևանում. 18-ամյա վարորդին տեղափոխել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 18-ամյա Հրաչ Դանիելյանը իր վարած BMW մակնիշի 35 NԼ 939 համարանիշի ավտոմեքենայով Ավան վարչական շրջանում՝ Ն. Սաֆարան փողոցի թիվ 77/2 հասցեի դիմաց, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գերեզմանների ցանկապատին և գլխիվայր հայտնվել գերեզմաններում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գերեզմաններում հայտնվելու արդյունքում մի քանի շիրմաքարեր կոտրվել են։ 

Շարունակությունը՝ ԱՅՍՏԵՂ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular