Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Ընտրելով մատանիներից մեկն ու մեկը դուք ձեր մասին բավական հետաքրքիր բաներ կիմանաք

 

Իսկ դուք երբևէ մտածե՞լ եք այն մասին, որ ձեր մատանին, որը դուք կրում եք, կամ որը կնախընտրեիք, կարող է շատ հետաքրքիր բաներ պատմել ձեր մասին։

 


 

 

Պարզվում է, նման բան հնարավոր է և այն իրոք շատ բան կարող է պատմել։

 

 

 

 

Իսկ հիմա կարդացեք, թե ինչ է գրված ձեր մասին։

 

 

 

«1» – չափազանց ազնիվ մարդ, որը երբեք չի ստում։ Հաճախ մարդիկ նեղանում են ձեզանից, մտածելով, որ նպատակ եք ունեցել ինչ–որ մեկին վիրավորել, բայց իրականում դուք պարզապես ճիշտն եք ասել։ Դա շատերին դուր չի գալիս, բայց ձեր իսկական ընկերները սիրում են ձեզ հենց այդպիսին։ Եթե դուք մարդուն սիրում եք, նա միշտ կզգա և կվայելի ձեր խնամքն ու ուշադրությունը։ Սակայն եթե մեկին չեք սիրում, ապա նա էլ կզգա իր նկատմամբ ձեր վերաբերմունքը։

 

«2» – շատ կանացի աղջիկ, որը հրաշալի տեսք ունի ինչպես երեկոյան զգեստներով, այնպես էլ՝ սովորական ջինսով։ Ձեր երազկոտության պատճառով դուք ձեր տարիքից ավելի երիտասարդ եք երևում և ձեզ չսիրելն անհնար է։ Դուք կարող եք ցանկացած տղամարդու սիրտ գրավել, եթե նա ձեզ շատ դուր գա։ Իսկ դուք նկատե՞լ եք, որ ձեր երազները հաճախ իրականանում են։

 

 

 

«3» – կրքոտ և չափազանց հմայիչ կին, որը հեշտությամբ սիրահարեցնում է տղամարդկանց իրեն։ Մի անգամ ձեզ հետ շփվելուց հետո, ձեզ մոռանալն անհնար է։ Դուք կարողանում եք ընդհանուր թեմաներ գտնել և լավ զրուցակից եք։ Մարդիկ ձգտում են դեպի ձեզ, բայց ձեր ուշադրությանն են արժանանում միայն նրանք, ովքեր ձեզ համար մեծ նշանակություն ունեն։

 

«4» – շփվող և աշխույժ։ Հենց այսպիսին է կատուն։ Ընկերների շրջապատում դուք շատ շփվող եք և ուրախ, բարձրացնում եք բոլորի տրամադրությունը։ Բայց ձեզ համար դուք երազկոտ մարդ եք, որը միշտ տխրելու առիթ է գտնում։ Ձեզ հետ շփվելուց հետո բոլորն իրենց լավ են զգում։ Նեղանալ դուք չեք սիրում, այդ պատճառով վիրավորանքներին էլ կարևորություն չեք տալիս։

 

«5» – դուք շնորհակալ մարդ եք։ Սիրում եք նկատել շուրջը ամեն գեղեցիկ բան և ինքներդ էլ ձեզ եք շրջապատում գեղեցկությամբ։ ձեզ համար կարևոր է մարդկանց և իրերի նկատմամբ սերը։ Սովորական հաճելի երեկոն սիրելի մարդու հետ կարող է փոխհատուցել ցանկացած սթրես։ Դուք սիրում եք ճամփորդել և ձեր սիրտը մի տեղում չի մնում։ Դուք սիրում եք արկածներ, ինչպես ֆիլմերում։

 

«6» – խորաթափանց մարդ, որը նկատում է բացառապես ամեն բան։ Ձեզանից ոչինչ հնարավոր չէ թաքցնել, քանի որ դուք ուշադիր և խելացի եք։ Սերը ձեզ համար սովորական ֆլիչտ չէ, որը շատ արագ անցնում է։ Ձեզ կարելի է ամեն բան վստահել։ Դուք շատ հուսալի մարդ եք։ Իսկ մարդկանց հետ շփումներում դուք գնահատում եք հումորը։

 

 

 

website by Sargssyan