Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Գեղհովիտում ժամը 17-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 45,54, Ծովասարում՝ 36,34 տոկոսը

 

Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում հունիսի 9-ին ընթանում են համայնքի ղեկավարի ընտրություններ:

Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանը, ժամը 15-ի դրությամբ Գեղհովիտում գրանցված 4585 ընտրողից քվեարկությանը մասնակցել են 2088-ը կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 45,54 տոկոսը: Ծովասարում գրանցված 2039 ընտրողից քվերակությանը նույն ժամի դրությամբ մասնակցել են 741 ընտրող, կամ՝ ընտրողների ընդհանուր թվի 36,34 տոկոսը:

Գեղհովիտում համայնքի ղեկավարի պաշտոնի համար մրցակցում են 6, Ծովասարում՝ 2 թեկնածու: Ընտրությունների ընթացքում խախտումներ կամ լուրջ միջադեպեր չեն գրանցվել:

website by Sargssyan