ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՏԻՄ ընտրություններին մասնակցությունը, ժամը 17։00-ի դրությամբ, կազմել է 35,24 տոկոս

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 
 

 Հայաստանի Հանրապետության 23 համայնքում հունիսի 9-ին անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցությունը, ժամը 17։00-ի դրությամբ, կազմել է 35,24 տոկոս կամ 25 հազ. 836 ընտրող Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Շենավան համայնքում, որտեղ ընտրություններին մասնակցել է 350 ընտրողների 60 տոկոսը, նվազագույնը՝ Հայկավան համայնքում, որտեղ  ընտրություններին մասնակցել է 1 199  ընտրողների 10,83 տոկոսը։ Աբովյանում, որտեղ ընթանում են քաղաքապետի ընտրություններ, իր քվեն տվել է 44 հազ. 519 ընտրողների 31,36 տոկոսը։ Այս մասին տեղեկացանք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից։

23 համայնքներից 14-ում ընտրությունները հերթական ենիսկ 9-ում՝ արտահերթՆշված համայնքներից 12-ում ընթանում են համայնքի ղեկավարի, 8 համայնքումավագանու անդամիիսկ 3-ում՝ միաժամանակ համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:

Հունիսի 9-ի առավոտյան՝ ժամը 8.00-ինՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 58 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներինՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների գրանցման նպատակով գործածվող բոլոր 126 տեխնիկական սարքավորումներն անխափան տպել են գրանցված ընտրողների բացակայությունը հավաստող տեղեկանքները:

 

 
 
 
 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular