ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չի ենթարկվել, հարվածել է պարեկային մեքենային ու փախել. ոստիկաները բռնել են հարբած վարորդին (տեսանյութ)

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հունիսի 8-ին Աբովյան քաղաքում ուժեղացված ծառայություն իրականացրած ոստիկանության ծառայողները ժամը 19-ի սահմաններում նկատել են Օգոստոսի 23-ի փողոցով արագ երթևեկող «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա։

Մեքենայի վարորդը չի ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին և մեքենայով դիմել է փախուստի` Աբովյանի Երևանյան փողոցում հարվածելով ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենային։

Բախումից հետո «Հունդայի» վարորդը շարունակել է փախուստը, ոստիկանության ծառայողներն էլ՝ հետապնդելը, նրան Բալահովիտ գյուղում բռնել ու բերման են ենթարկել ոստիկանության Կոտայքի բաժին։

Ստուգվել է 28-ամյա վարորդի սթափության աստճանը. նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել։ Դեպքի առթիվ ոստիկանության Կոտայքի բաժնում քննություն է կատարվում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular