Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

Հաղպատի վանական համալիրում հրդեհ է բռնկվել. փրկարարներն ու քաղաքացիները մի քանի ժամ է պայքարում են հրդեհի դեմ (ֆոտո)



Արդեն 3 ժամից ավելի է, Արտակարգ իրավիճակների փրկարար-ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Օձունի և Թումանյանի հրշեջ-փրկարարական ջոկատները՝ 4 մարտական հաշվարկով, քաղաքացիների օգնությամբ պայքարում են Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի Հաղպատ գյուղի Հաղպատավանքի վանատանն առաջացած հրդեհի տարածման դեմ:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ժամեր առաջ ահազանգ է ստացվել ԱԻՆ ՓԾ 911 օպերատիվ կառավարման կենտրոն, որ Հաղպատավանքի վանատանը հրդեհ է բռնկվել: Հրշեջներին և քաղաքացիներին հաջողվել է կանխել կրակի տարածումը, սակայն վանատունն ամբողջովին վերածվել է մոխրակույտի:

Աղբյուրը հայտնում է, որ հրշեջներին օգնության ձեռք են մեկնել նաև Ալավերդու քաղաքապետարանի աշխատակիցները, ովքեր հրդեհաշիջման աշխատանքներին աջակցել են ջրատար ավտոմեքենայով:

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը և արդյոք տուժածներ կան, այս պահին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները պարզում են, ովքեր նույնպես առաջին իսկ պահից աշխատել են հրդեհի վայրում:

 

website by Sargssyan