Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Հայաստանը 3:0 հաշվով հաղթեց Լիխտենշտեյնին

 

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրո-2020-ի որակավորման փուլի հերթական խաղում Երևանում ընդունելով Լիխտենշտեյնի ընտրանուն՝ հաղթեց 2:0 հաշվով:

Հանդիպման մեկնարկից ընդամենը մեկ րոպե անց՝ ստանալով պաշտպան Վարազդատ Հարոյանի փոխանցումը, հանդիպման հաշիվը բացեց Գևորգ Ղազարյանը: Մեկնարկային րոպեներին պարզ էր մի բան՝ Հայաստանի ընտրանին պատրաստվում է «առաջին համարով» խաղալ և պայքարում ամեն փոխանցման համար: Խաղի 17 րոպեին հավաքականի գեղեցիկ, բազմաքայլ և սուր հակագրոհը եզրափակեց հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը: Հաջորդ րոպեներին ևս Հայաստանի ընտրանին ակնհայտ առավելություն ուներ, ինչի մասին վկայում էր նաև վիճակագրությունը:

Երկրորդ կեսում հանդիպման տեմպը ընկավ: Հայաստանի ընտրանին գրոհում էր, սակայն ոչ այդքան վտանգավոր եզրափակչում գրոհներով: Լիխշտենշտեյն էլ երբեմն-երբեմն փորձում էր հետ բերել կորցրածը: Մի շարք վտանգավոր պահերի իրեն հրաշալի դրսևորեց դարպասապահ Արամ Հայրապետյանը: Հանդիպման վերջնամասում Տիգրան Բարսեղյանը խփեց նաև ընտրանին 3-րդ գնդակը:  Ի վերջո հանդիպումն ավարտվեց Արմեն Գյուլբուդաղյանցի սաների հաղթանակով՝ 3:0 հաշվով:

Հաջորդ հանդիպումը Եվրո-2020-ի շրջանակներում Հայաստանի թիմը կանցկացնի հունիսի 11-ին, որտեղ կմրցի Հունաստանի ընտրանու հետ: Հանդիպումը կկայանա Աթենքի Օլիմպիական մարզադաշտում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:

website by Sargssyan