Ձերբակալել են Արթուր Դանիելյանին և Կոնստանտին Տեր-Նակալյանին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրթուր Դանիելյանին ու Կոնստանտին Տեր-Նակալյանին և ևս 7 հոգի ձերբակալվեցին Ոստիկանության բակում:
Ավելի վաղ «Ադեկվատ» հասարակական կազմակերպության ղեկավար Արթուր Դանիելյանն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրեց այն մասին, որ իրենց տղաներից երկու հոգու տուն ուղևորվելիս ոստիկանները ձերբակալել են և տարել ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնի բաժին:
Նա նշել էր նաև, որ արդեն իսկ ինքն ուղևորվում է ոստիկանական բաժանմունք` տեղեկանալու համար, թե ինչ պատճառով են ձերբակալել տղաներին: