Խոշոր վթար Վանաձորում. բախվել են Opel-ն ու տուրիստական ավտոբուսը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՎանաձորում, այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 16:10-ի սահմաններում Երևանյան խճուղում իրար են բախվել Opel մակնիշի 713 OZ 61 համարանիշի և Mersedes մակնիշի GB-900-US համարանիշի ավտոբուսը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: