Փոխարժեք՝
475.8
$
529
7.57

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում հունիսի 7-ին հանդիպում է ունեցել ռուսաստանյան ՎՏԲ բանկի նախագահ Անդրեյ Կոստինի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են ՎՏԲ բանկի գործունեությունը Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում ընդլայնելուն վերաբերող հարցեր: Անդրեյ Կոստինը ներկայացրել է Թեղուտի հանքավայրի գործարկման ընթացքը եւ հետագա անելիքները:

Վարչապետը կարեւորել է հայաստանյան ֆինանսական շուկայում ՎՏԲ բանկի ներկայությունն ու ներդրումային գործունեությունը տնտեսության տարբեր ճյուղերում:

website by Sargssyan