Русский
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբ է վարչապետը կոչ անելու արգելափակել ՀՔԾ և դատախազության մուտքերն ու ելքերը․ Էլինար Վարդանյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Վեթինգի գործընթացի, դրա նպատակների եւ հնարավոր հետեւանքների մասին հայտարարություն է տարածել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Էլինար Վարդանյանը։

Հայտարարության տեքստը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ․

«Լրատվամիջոցների փոխանցմամբ ներքին «վեթինգի» և որոշակի ուսումնասիրությունների արդյունքում արդեն որոշակի ինֆորմացիա կա, որ ՀՀ-ում գործող մոտ 250 դատավորներից ընդամենը 15-20 դատավորի հետ կապված լուրջ թերացումներ ու բացթողումներ կան, իսկ մնացած 230 դատավորները ոչ միայն իրենց գործի իսկական գիտակներ են, այլև առանձնապես «դոսյեներ» չկան նրանց վրա:

Փաստորեն ստացվում է, որ դատաիրավական համակարգի ռեֆորմներից զատ այս գործընթացը պարզապես կարող է կիրառվել որպես արհեստական գործիք կախյալ դատական համակարգ ստեղծելու համար, այլապես առանձին դատավորների հարցը կարելի էր կարգավորել կարգապահական վարույթների և հայտարարագրման համակարգի կատարելագործման, իսկ ակնհայտ ապօրինի որոշումների պարագայում՝ քրեաիրավական ճանապարհով:

Դատաիրավական համակարգի բարեփոխման հստակ հայեցակարգի և ծրագրային քայլերի բացակայության պայմաններում վեթինգի կիրառումը նշանակում է ստեղծել լրացուցիչ լծակներ դատավորների նկատմամբ ներգործության համար, որպեսզի այնտեղ ևս լինեն միայն «մերոնքականներ»:

Վեթինգի կիրառումը չի կարող տալ դրական արդյունք, եթե չի իրականացվում դատաիրավական համակարգի բարեփոխում՝ համակարգի անկախության և արդյունավետ գործունեության երաշխավորված նախադրյալներ ստեղծելու միջոցով:

Եվ եթե նույնիսկ դատական համակարգից օտարվեն թերացումներ և բացթողումներ թույլ տված 15-20 դատավորը, վստահությունը համակարգի նկատմամբ դրանով չի վերականգնվելու: Որովհետև գործելու է նույն դատական համակարգը, իսկ մինչ դատարան հասնելը գործերը քննելու են նույնքան ցածր վստահության գործակից ունեցող նախաքննական մարմիններն ու դատախազությունը: Եվ հայտարարությունները, որ մեզ պետք չեն կախյալ դատարաններ, մեզ պետք չեն խամաճիկներ, այդպես էլ մնալու են հայտարարություններ:

Իսկ հավաստիացումները, որ դատարանները արգելափակելու որոշումը գործադիրի կողմից դատական համակարգի որոշումների հետ կապ չունենալն ի ցույց դնելու համար էր, որ արգելափակման նպատակը մարիոնետային դատական համակարգի մերժումը ցույց տալու համար էր, վկայում է, որ իսկապես բարդ լուծումներ պահանջող հարցերին ցուցաբերում են պարզունակ, անհեռատես մոտեցում։ Ես չգիտեմ ովքեր են նման խորհուրդներ տվել, բայց արդյունքում ստեղծվեց համոզմունք ճիշտ հակառակում, որ կարելի է «օրենսդիրն ու գործադիրը ներկայացնում են ժողովրդին, իսկ ում է ներկայացնում դատարանը հարցադրմամբ, չհիմնավորված ու կարճատես մոտեցմամբ առանց այդ էլ անկախությամբ չփայլող դատարանը վերածել խամաճիկի։ Արդյունքում ՄԻԵԴ-ի կայացրած և սպասվող որոշումներով լուրջ խնդիրների առջև ենք կանգնելու, ինչի մասին բազմիցս ահազանգել ենք։

Ի վերջո ի՞նչ է տալու են տալու դատական համակարգում պարզունակ, չհաշվարկված քայլերը։

Առանց համակարգի առողջացման պարզապես լինելու է իմիտացիա, որ ազատվեցինք թերացող, կոռումպացված դատավորներից, իմիտացիա, որ դատական համակարգը անկախ է, իմիտացիա, որ գործում են երաշիքներ, և ամենակարևոր և վտանգավոր իմիտացիան, որ դատարանները ներկայացնում են ժողովրդի իշխանությունը:

Այդ դեպքում որտեղ է մնում օրենքը ներկայացնելու պահանջը:

Հ.Գ. Երբ է վարչապետը կոչ անելու արգելափակել ՀՔԾ և դատախազության մուտքերն ու ելքերը. նրանք այս պահին ավելի մեծ սխալներ են գործում»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Избитый и напуганный «День гражданина» не может бытьЧто ожидается в Казахстане? Ереван согласен на встречуПашинян готов покупать газ даже у Азербайджана, не понимая последствий этогоСоздание Трибунала Армянского Национального Достоинства является необходимостью: Аршак КарапетянОн родился чемпионом: Артем Терян Выгоду от переориентации получат бенефициары, которые находятся за пределами Южного Кавказа, а пострадает армянский народ: Игорь Семеновский Выход Армении из ОДКБ не будет способствовать укреплению ее безопасности: Александр Асафов Омское объединение «Исток медиа» под руководством Тиграна Назаряна победило в конкурсе «Светлое кино» «Дал ход» всем инструментам режима: «Паст»Что случилось с вопросом «Общественного трибунала национальной гордости»? Будет ли Аршак Карапетян последовательным? «Паст»Администрация решила подавить протесты насилиемЧто обсуждалось на заседании «Гражданского договора»?Из США разозлились на ПашинянаГол Эдуарда Сперцяна помог победе «Краснодара» Гол Севикяна принес победу «Ференцварошу» Движущая часть Общественного трибунала национальной гордости уже приведена в действие: Аршак КарапетянВ Кишиневе прошел концерт, посвященный 109-й годовщине Геноцида армян В культурном центре посольства РА в России к 109-й годовщине Геноцида армян был организован вечер дудука Виновником номер один в инциденте Цицернакаберда является Пашинян Правозащитники разоблачают ложь режимаАзербайджан наглеет, Пашинян маневрируетТурция продолжает политику отрицания благодаря поведению ПашинянаЕще одна пощечина Пашиняну от его «любимого» Запада: «Паст»Пашинян не способен защищать национальный интерес Армении — Аслан Рубаев В Москве прошли памятные мероприятия посвящённые памяти жертв Геноцида армян 1915 года Пашиняну не верят даже на ЗападеВ Дубае 23-24 апреля проходит международный бизнес-форум "Мир возможностей"Президент Турции терроризирует, а Пашинян подавляетсяРежим перешел к репрессиям и насилию в ТавушеАршак Карапетян заявил о начале акций неповиновенияЕдинственный вариант не выполнять требования Турции и Азербайджана – избавиться от режима Пашиняна: Аршак КарапетянПашинян портит отношения с ИраномАдминистрация запрещает въезд в Армению нежелательным армянам диаспорыАзербайджан улучшает отношения с Россией за счет АрменииПашинян опубликовал фото первого пограничного столба на армяно-азербайджанской границе в Тавуше Армения и Азербайджан не нуждаются в посредниках — Алиев Жители Тавуша недовольны встречей с вице-премьеромКурсы валют в Армении «Интер» Генриха Мхитаряна обыграл «Милан» и в 20-й раз стал чемпионом Италии В Минске почтят память жертв Геноцида армян Ситуация, сложившаяся в Тавуше, является следствием ошибок, допущенных Пашиняном на дипломатическом поле: Аршак КарапетянАнна Бадалян завоевала два золота в Ницце В Культурном центре посольства РА в России пройдет встреча, посвященная Габриелу Сундукяну Заявление о внутренней ситуации в Армении Запад отправит экспертов в АрмениюАдминистрация готовится приостановить протесты провокациями Мишенью властей являются духовные лидерыСоздавшаяся ситуация – результат ошибок Никола Пашиняна։ это дипломатический нонсенс: Аршак КарапетянДля четырех сел нашли козла отпущенияАдминистрация забыла об армянских военнопленных
Самое популярное