ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ավտովթար Կոտայքի մարզում. հարսը, փեսան ու հարսնաքույրը տեղափոխվել են հիվանդանոց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
 

Այսօր՝ հունիսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mitsubishi Pajero IO մակնիշի 36 AO 833 համարանիշի և ЗИЛ 130 մակնիշի 10 ՕՏ 446 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Mitsubishi-ի վարորդն ու 2 ուղևորները քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենայից, և քաղաքացիներն իրենց անձնական օգտագործան ավտոմեքենաներով նրանց տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։

Բախման հետևանքով ЗИЛ-ը, որը բարձված է եղել ավազով, կողաշրջվել է և թափված ավազով մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Օպերատիվորեն ժամանել են նաև Կոտայքի ճանշինի աշխատակիցները, ովքեր թափված ավազը հեռացնում են վթարի վայրից, որպեսզի կարողանան հատուկ տեխնիկայի միջոցով ЗИЛ-ը դարձի բերեն և այն դուրս բերեն անվտանգ վայր։

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորները՝ հարսը, փեսան և հարսնաքույրը, մեկնում էին Սևան, որտեղ տեղի էր ունենալու հարս ու փեսայի հարսանեկան արարողությունը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular