Փոխարժեք՝
479.8
$
542
7.43

ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ համագործակցելու Հայաստանի ձգտումը չի կարող հակադրվել ԵԱՏՄ-ին. Փաշինյան

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարծում, որ Հայաստանի ձգտումը համագործակցելու Չինաստանի և ԵԱՏՄ-ից դուրս երկրների հետ կարող է հակադրվել ԵԱՏՄ-ին: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստից հետո ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով ԵԱՏՄ-ից դուրս համագործակցության մասին, նշեց, որ Եվրասիական տնտեսական միության երկրները հարաբերություններ են պահպանում բազմաթիվ այլ երկրների հետ և, երբեմն, այդ հարաբերությունները միատեսակ չեն, նույն այն երկրների հետ չեն, որոնց հետ համագործակցում է Հայաստանը, ուստի  չի տեսնում որևէ հակասություն դրանում:

«Լիագումար նիստում ես նշել եմ, որ այդօրինակ համագործակցությունը միայն ի շահ կլինի Եվրասիական տնտեսական միությանը»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով` Ռուսաստանի նախագահը նույնպես նշել է , որ Ռուսաստանի Դաշնությունը տնտեսական և քաղաքական կապեր է զարգացնում Չինաստանի հետ:

«Պուտինը ասել է, որ Չինաստանը Ռուսաստանի համար ռազմավարական գործընկեր է: Հայաստանը և Ռուսաստանը նույնպես ռազմավարական գործընկերներ են: Երկու ռազմավարական գործընկերություն և Ռուսաստանի, և մեր դեպքում կարող են իրար հակամերժ չլինել, այնպես որ սա նորմալ գործընթաց է»,- հավելեց Փաշինյանը:

website by Sargssyan