ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Իմ քայլը» խմբակցությունում դժգոհել են Արտակ Զեյնալյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

«Հերքում եմ, թե երեկ խմբակցությունում մենք քննարկել ենք Արտակ Զեյնալյանի հետ կապված հարցը։ Ո՛չ, նման բան չկա»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։ Պատգամավորը նշեց, որ չի կարող ասել, թե ինչն է դրդապատճառը հրաժարական ներկայացնելու։ Նրա խոսքով՝ բոլոր հարցերի պատասխանները կարող է տալ միայն Զեյնալյանը։ Հարցին, թե «Իմ քայլը» խմբակցությունը գո՞հ էր Արտակ Զեյնալյանի աշխատանքից, Մակունցը պատասխանեց. «Արդարադատության և պարոն Զեյնալյանի հետ կապված, խմբակցությունում որոշակի մտավախություններ և անհանգստություններ հնչել են՝ առանձին աշխատանքների, դատաիրավական համակարգում փոփոխությունների հետ կապված»։

Հարցին, թե արդյո՞ք իրենց մտավախութունների մասին խմբակցությունը տեղյակ է պահել կառավարությանը, Մակունցը պատասխանեց՝ ոչ։ Նրա խոսքով՝ այդ մտավախությունների վերաբերյալ խոսվել է խմբակցության նիստերից մեկի ժամանակ։

«Ոչ թե քննարկել ենք, այլ հնչել է մտավախություն։ Հատկապես այն լայնածավալ անվստահության ակցիաներից հետո, որը իրականացվել էր ՀՀ քաղաքացիների կողմից։ Հատկապես այդ համատեքստում էին մտահոգությունները»,- ասաց խմբակցության ղեկավարը։ Մակունցը շեշտեց նաև, որ մտավախությունները հրաժարականի կոչի չեն վերածվել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular