ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ոստիկանները օպերատիվ խմբերով շրջել են Երեւանով եւ բերման ենթարկել տասնյակ մարդկանց

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Զենք-զինամթերք, սառը զենք պահելու եւ կրելու, ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու կասկածանքով, մայրաքաղաքի փողոցներում թիկնազորով շրջելու, հասարակության մեջ ոչ սթափ վիճակով հայտնվելու եւ ոչ իրավաչափ վարք դրսեւորելու, ոստիկանության ծառայողների օրինական պահանջները չկատարելու համար հունիսի 6-ին Երեւան քաղաքից ոստիկանության տարածքային ստորաբաժանումներ բերման են ենթարկվել մի խումբ անձինք։ Այս մասին հայտնում  է ոստիկանության լրատվական ծառայությունը:

Ոստիկանների ուշադրության կենտրոնում էին նաեւ իրենց գործողություններով երթեւեկության անվտանգությանը սպառնացող վարորդները, որոնք միտումնավոր թույլ են տալիս երթեւեկության կանոնների կոպիտ խախտումներ, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորում երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ՝ վտանգելով նրանց կյանքն ու առողջությունը։ Հայտնաբերվել է այդպիսի 49 վարորդ, որոնց մեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք։ Հայտնաբերվել են նաեւ բազմաթիվ վարորդներ, որոնք մեքենաները վարում էին առանց համարանիշերի, փոխարինված, տարբեր իրերով ու առարկաներով քողարկված համարանիշերով, ինչպես եւ առանց համապատասխան փաստաթղթերի։ Հայտնաբերվել է 44 վարորդ, որոնք մեքենաները շահագործել են առանց ԱՊՊԱ պայմանագրի, 5 վարորդ էլ եղել է ոչ սթափ վիճակում։ Ուժեղացված ծառայության ընթացքում հայտնաբերվել է նաեւ հետախուզման մեջ գտնվող 5 մեքենա։

ՀՀ ոստիկանությունը, պարբերաբար իրականացնելու է նմանօրինակ կանխարգելիչ միջոցառումներ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular