ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք բավականաչափ «Իսկանդերներ» ունենք, բայց հուսով ենք՝ էլի ինչ-որ բան ստանալ. Փաշինյանը՝ Պուտինին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ընթացքում քննարկել է զենքի մատակարարումների հարցը:

«Մենք լավ ենք համագործակցում ռազմատեխնիկական ոլորտում եւ, իհարկե, ունենք որոշ պայմանավորվածություններ: Եվ ես կարծում եմ՝ այդ բնագավառում մեր հարաբերությունները զարգանում են պլանաչափորեն»,- ասել է Փաշինյանը:

Պատասխանելով այն հարցին, թե հանդիպման ընթացքում քննարկվել է արդյոք Երեւանին «Իսկանդեր» նոր համալիրների մատակարարման հարցը, Փաշինյանն ասել է, որ Հայաստանը դրանցից բավականաչափ ունի: «Մենք բավականաչափ «Իսկանդեր»-ներ ունենք: Բայց մենք հուսով ենք՝ էլի ինչ-որ բան ստանալ: Ոչ փոքր բան»,- նշել էՀայաստանի վարչապետը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular